Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Արցախցի գրողը ` Ռուսաստանի գրական մրցույթի եռակի դափնեկիր

Արցախցի գրողը ` Ռուսաստանի գրական մրցույթի եռակի դափնեկիր
21.01.2014 | 12:30

Գրող և լրագրող Աշոտ Բեգլարյանը երրորդ անգամ դարձել է «Մեծ պանդուխտը` երիտասարդներին» միջազգային հիմնադրամի (Ռուսաստան) կազմակերպած գրական մրցույթի դափնեկիր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի գրողների միության պաշտոնական կայքէջից: Մրցանակաբաշխությանը մասնակցել է 60 գրող Ռուսաստանից և այլ երկրներից։ Աշոտ Բեգլարյանի «Քույրիկը» պատմվածքը արժանացել է երկրորդ մրցանակին, թեև հավաքել է Աննա Էքքելի «Զազերկալիե» («Անդրհայելի») պատմվածքի հետ հավասար միավորներ, որն ստացել է առաջին մրցանակը։ «Քույրիկը» վիրավոր զինվորի և բուժքրոջ սիրո մասին է:

Աշոտ Բեգլարյանը ծնվել է 1968-ին` Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում: Վիպակների ու պատմվածքների երեք ժողովածուների հեղինակ է: Մասնակցել է Արցախյան ազատամարտին: Արժանացել է մի շարք մեդալների ու պարգևների:

Նրա պատմվածքները հրապարակվել են գրական, հասարակական-քաղաքական հրատարակություններում և ինտերնետ-կայքէջերում (Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոչերկասկում, Աբխազիայում, Վրաստանում, Ղազախստանում, ՈՒկրաինայում, Բելառուսում, ԱՄՆ-ում, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (Լոնդոն), ՌՕՈՒ համաշխարհային ծառայության և այլ կայքէջերում):
Հավելենք, որ հուլիսին նախատեսվում է Աշոտ Բեգլարյանի պատերազմական թեմաներով վիպակների ու պատմվածքների «Աստղային տղան» ժողովածուի շնորհանդեսը Մոսկվայում:

Դիտվել է՝ 1784

Մեկնաբանություններ